Ի՞նչ է հոգեբանական առցանց կամ օնլայն խորհրդատվությունը
- Ani Melkonyan
- Dec 7, 2019
- 1 min read
Updated: Dec 8, 2019
Առցանց կամ օնլայն խորհրդատվությունը և հոգեթերապիան իրականացվում է նույն կերպ ինչպես գրասենյակային խորհրդատվությունը, միայն թե ինտերնետի և համապատասխան ծրագրերի (Skype, Viber, Messenger) ապահովման միջոցով: Օնլայն խորհրդատվության իրականացման համար անհրաժեշտ է գտնվել անաղմուկ և Ձեզ չկաշկանդող վայրում, ունենալ որակյալ ինտերնետ և իրականացնել վիդեո զանգ: Վիդեո զանգը Ձեզ թույլ կտա տեսնել հոգեբանին, իսկ հոգեբանին՝ Ձեզ, դա կարևոր պայման է: Բոլոր սեսիաները կոնֆիդենցիալ են: Մեկ սեսիայի տևողությունը 45 րոպեից 1 ժամ է: Օնլայն հանդիպումների քանակը՝ շաբաթական 1 անգամ, խնդրից կախված՝ 2 շաբաթը 1 անգամ: Արժեքը՝ 35 եվրո (non remboursés) : Հայաստանում բնակվողների համար՝ 10.000 դրամ կամ 20 եվրո: Վճարումն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով:
Ֆրանսիայում որպես անհատ ձեռներեց աշխատող հոգեբանի ծառայությունները չեն փոխհատուցվում, հետևաբար ինձ դիմելիս չի գործում sécurité sociale, AMU և այլ համակարգեր:
Ես պատրաստ եմ լսել Ձեզ 10-15 րոպե ու ուղղորդել Ֆրանսիայում գործող հոգեբանական կամ հոգեբուժական որևէ վճարովի կամ անվճար կենտրոն, կողմնորոշել, թե արդյոք կա հոգեբանի դիմելու կարիք թե ոչ, ցանկության դեպքում գրանցել Ձեզ վճարովի խորհրդատվության, բայց չեմ կարող 10-15 րոպեում տրամադրել պատասխաններ կամ խորհուրդներ, որոնք կլուծեն Ձեր խնդիրները: Ինձ հետ կարող եք կապնվել՝ գրելով ֆեյսբուքյան հետևալ էջին՝ https://www.facebook.com/Ani-Melkonyan-psychologue-107756824038991/?modal=admin_todo_tour , Messenger-ով կամ Viber-ով, ուր մի փոքր կներկայացնեք, թե ինչում է կայանում Ձեր խնդիրը, այնուհետև կարիքի դեպքում կխոսենք հասկանալու համար, արդյոք Ձեզ անհրաժեշտ է խորհրդատվություն թե ոչ:
Շնորհակալ եմ:

Comments